Skip to main content

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, որ հուլիսի 8-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայից հեռանալիս փոխել է ինքնաթիռը՝ սպառնալիքի պատճառով։ Այս մասին նա ասել է Օհայոյից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։

«Դա ամբողջությամբ գաղտնի ծառայության գործն է։ Ես պարզապես շարժվում եմ նրանց ասածով։ Ես հետևում եմ գաղտնի ծառայության և զինվորականների հրահանգներին։ Նրանք ուզում էին, որ ես այլ չվերթով, այլ ինքնաթիռով մեկնեմ։ Անվտանգությունը նույնն էր, բայց նրանք ցանկանում էին, որ ես այդպես անեմ, ես էլ արեցի։ Ես անում եմ այն, ինչ նրանք են ասում», — ասել է Թրամփը։

«Կարծում եմ՝ ինչ-որ սպառնալիք կար։ Ես այդ մասին շատ հարցեր չեմ տվել։ Ես շատ սպառնալիքներ եմ ստանում», — հավելել է Թրամփը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31