Skip to main content

Ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց (տեսանյութ)

Օգոստոսի 10-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են երկու անձինք Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում երթևեկության ժամանակ միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանում և հարվածում միմյանց։

ՆԳՆ ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից երկու անձ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։

Կազմված փաստաթղթերը և անձինք ներկայացվել են նախաքննական մարմին։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031