Skip to main content

Այս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին

Այս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են։ Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«ԱՄՆ-ն ունի ռազմամթերքի հսկայական քանակություն, հատկապես որոշակի տեսակների: Բացի այդ, մեծ քանակությամբ ռազմամթերք է արտադրվում և ըստ անհրաժեշտության ուղարկվում ԱՄՆ: Պաշտպանական ընկերությունները կառուցում են գործարանների և ֆաբրիկաների ամենամեծ քանակությունը մեր երկրի ողջ պատմության ընթացքում:
Այս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են: Նրանց համար երկարատև ազատազրկման ժամկետներ են պահանջվելու», — գրել է Թրամփը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Reuters-ը, հղում անելով տվյալներին ծանոթ երեք անձանց, հայտարարել էր, որ ԱՄՆ ԶՈւ- սպառել է իր բարձր ճշգրտության հեռահար հրթիռների պաշարների մեծ մասը Իրանի դեմ պատերազմի ընթացքում, ինչը մտահոգություններ է առաջացնում ապագա հակամարտություններին զինված ուժերի պատրաստվածության վերաբերյալ։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31