ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 11-ի որոշմամբ՝ Ռոզա Բաբայանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:
Ռոզա Բաբայանը հանրային առողջապահություն է ուսումնասիրել և առողջապահական դիվանագիտության գործադիր դասընթաց է անցել Տորոնտոյի համալսարանում (Կանադա), սոցիալական ծառայությունների ոլորտի երկարամյա պրոֆեսիոնալ է:
«Արմենպրես»-ը ներկայացնում է Ռոզա Բաբայանի կենսագրությունը:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
02/2026-մինչ օրս
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական (իրավական խորհրդատվություն)
02/2020-12/2025
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեղ ծրագրի (UNAIDS) Հայաստանյան գրասենյակի տնօրեն
Գրասենյակի ռազմավարական և գործառնական ղեկավարում, միջազգային գործընկերների և դոնորների հետ համագործակցություն
04/2017-02/2020
UNAIDS, Մարդու իրավունքների և իրավական հարցերի խորհրդատու
Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերի իրականացում
06/2008-06/2017
UNAIDS, Մարդու իրավունքների և իրավական հարցերի խորհրդատու
Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերի իրականացում
09/2013-02/2020
Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ։ Առողջապահական իրավունքի և բիոէթիկայի բաժնի ղեկավար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՓՈՐՁ
2008-2022 թթ.
Ասիական զարգացման բանկ (ADB) Փորձագետ՝ առողջապահության բնագավառի մարդկային կապիտալի զարգացում
Եվրոպայի խորհուրդ (CoE), Տեղական և միջազգային Փորձագետ՝Քրեակատարողական առողջապահության բարեփոխումներ, Պրոբացիայի համակարգի ներդրում
WHO (ԱՀԿ), Իրավական փորձագետ՝
Ոլորտային օրենքների և ռազմավարությունների մշակում
UNICEF, իրավաբան-փորձագետ
Երեխաների իրավունքների իրացման ծրագրեր, Ալյուրի հարստացման քաղաքականության մշակում
UNFPA, իրավական փորձագետ
Վերարտադրողական առողջություն, Հաշտարարի ինստիտուտի ներդրում
OSF, իրավական փորձագետ
Առողջապահական իրավունքի կրթական բաղադրիչի զարգացում, Պալիատիվ բուժօգնության ներդրում ՀՀ-ում
World Vision Armenia
Մոր և մանկան առողջության ոլորտին վերաբերող բարեփոխումների ծրագիր, կրթում
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
12/2022 – մինչ օրս
Ասպիրանտ, Սահմանադրական իրավունք
Ատենախոսության թեմա՝ «Պացիենտների իրավունքների սահմանադրաիրավական կանոնակարգումները ՀՀ-ում»
09/2025- 07/2026
Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան, Executive MBA, Հաստատությունների կառավարում
03/2023-09/2023
UN Staff College, Leading for Transformational Change Course
08/2021 – 08/2022
Տորոնտոյի համալսարան, Կանադա
Dalla Lana School of Public Health, Canada, Toronto,
Executive Course in Global Health Diplomacy
09/2001 – 06/2005
Մոսկվայի իրավաբանական ինստիտուտ, Իրավագիտության ֆակուլտետ, Իրավաբանի դիպլոմ
09/1996 – 05/2001
Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա Անասնաբուժության և սանիտարական փորձաքննության ֆակուլտետ, սանիտարական փորձագետ
ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈւԹՅՈՒՆ Հայերեն (մայրենի)
Անգլերեն (գերազանց)
Ռուսերեն (գերազանց)






































