Skip to main content

Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Օպել»-ը բախվել է քարերին, ծառերին, շրջվել և հայտնվել ձորակում․ կա վիրավոր

Օգոստոսի 11-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ Փարպի բնակավայրի վարչական տարածքում, 34-ամյա Ռոման Մ․-ն իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին, ապա՝ ծառերի և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031