Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 12-ին, ժամը 06։27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ հարկի բնակարաններից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։14-ին, մարվել՝ 07:44-ին։
Այրվել են ննջասենյակն ու միջանցքը։Հրշեջ-փրկարարները բնակարանից տարհանել են երկու քաղաքացու։






































