Skip to main content

Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnhվածների թիվը հասել է 132-ի

Կոլումբիայի արևմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 132 մարդ, ևս 570-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հայտնել է BluRadio ռադիոկայանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ռադիոկայանի տվյալներով՝ երկրի 32 քաղաքներում հայտարարվել է կարմիր վտանգի մակարդակ, ինչը վկայում է դրանց տարածքում առկա լայնածավալ ավերածությունների մասին։
Երկրաշարժից հետո բժշկական օգնության է դիմել առնվազն 883 մարդ։ Նշվում է, որ ենթակառուցվածքների վնասման պատճառով երեք բժշկական հաստատություն ամբողջությամբ փակվել է, և դրանց հիվանդների մեծ մասը տեղափոխվել է այլ վայրեր։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Չոկո դեպարտամենտի Սան Խոսե դել Պալմար քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031