Ասադի կինն աշխատե՞լ է բրիտանական հետախուզությունում

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կնոջը՝ Ասմա ալ-Ասադին կասկածվում է բրիտանական հետախուզությունում աշխատելու մեջ նախքան ապագա պետության ղեկավարի հետ ամուսնանալը։ Այս մասին գրում է է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով ենթադրյալ փաստաթղթերը։

«Սիրիացի ընդդիմադիր լրագրող Նիզար Նայուֆը հրապարակել է իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթեր: Դրանք պարունակում են լրացուցիչ մանրամասներ Ասմա ալ-Ասադի հետ բրիտանական հետախուզության կապերի մասին, քանի որ նա աշխատանք է ստացել Լոնդոնի ամերիկյան JP Morgan բանկում»,- նշվում է հոդվածում։

Հավելյալ հստակեցվում է, որ Սիրիայի իշխանությունները կարող էին իմանալ նման շփումների մասին, ինչի կապակցությամբ երկրի այն ժամանակվա նախագահ Հաֆեզ ալ-Ասադը դեմ էր որդու՝ Բաշարի՝ Ասմայի ամուսնությանը։ ։

Times թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Ասմա Ասադը չի կարողանա վերադառնալ Մեծ Բրիտանիա, քանի որ նրա բրիտանական անձնագրի ժամկետը լրացել է: Դա կարող էր տեղի ունենալ, քանի որ նախկին առաջին տիկինն ինքը չի երկարաձգել թույլտվությունը, կամ նրան խոչընդոտել են բրիտանական իշխանությունները։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031