Էրդողանն ու Ալիևը քննարկել են Սիրիայի վերջին իրադարձությունները

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։

Զրույցի ընթացքում, ըստ թուրքական լրատվամիջոցների, կողմերը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն անդարադարձել են Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններին։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Սիրիայի ժողովրդին երկրում մնայուն կայունություն հաստատելու համար։ Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել Սիրիայում ձևավորված նոր իրավիճակի վերաբերյալ։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 7-ի երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համան, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։

Կիրակի առավոտյան նրանք մտել են մայրաքաղաք Դամասկոս, որից հետո սիրիական բանակի ստորաբաժանումները լքել են քաղաքը։ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը բանակցություններից հետո լքել է պաշտոնը և երկիրը։

Զինյալները պետական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել են, որ նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմը տապալվել է։ Նրա ընտանիքը կառավարել է հանրապետությունը ավելի քան 50 տարի։

Երկրում սկսվել է իշխանության անցումը. «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական կազմակերպության ղեկավար Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին ասել է, որ կառավարական կառույցները կմնան նախկին վարչապետ Մուհամմադ Ղազի Ալ-Ջալալիի հսկողության տակ՝ մինչև անցումային կառավարություն չի ձևավորվի:

Ապստամբները 10 միլիոն դոլար պարգևատրում էին խոստացել Սիրիայի նախկին նախագահի գլխի համար, ավելի ուշ «ՏԱՍՍ»-ը և «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Կրեմլի աղբյուրները, հայտնել են, որ Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա, և Ռուսաստանը նրան ապաստան է տվել։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031