Լավրովը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ կայցելի ԵՄ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ծրագրում է 2024 թվականի դեկտեմբերին այցելել Մալթա՝ մասնակցելու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդ) ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Այս տեղեկությունը «Վեդոմոստի»-ին հաստատել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Լավրովը Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո առաջին անգամ կայցելի ԵՄ անդամ երկիր։ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ «այս միջոցառումը հյուրընկալող երկիրը պետք է հնարավորություն ընձեռի բոլոր ԵԱՀԿ անդամ երկրներին տեղում աշխատելու»։

Ռուսաստանում Մալթայի դեսպանատնից «Վեդոմոստի»-ին հայտնել են, որ դեկտեմբերի 5-6-ը կղզում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստն անցկացնելու որոշումը «վերաբերվում է բոլորանդամներին, ներառյալ ՝ Ռուսաստանի Դաշնությանը:

«ԵԱՀԿ պատվիրակությունները պարբերաբար տեղեկացվում են նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին։ Լրացուցիչ գործնական մանրամասները, այդ թվում՝ հրավերները, ժամանակին կուղարկվեն ԵԱՀԿ բոլոր պատվիրակություններին», — ասել են ազմակերպիչները՝ չմեկնաբանելով Լավրովի դեմ ԵՄ պատժամիջոցների ազդեցության հետ կապված իրավիճակը։

ԵԱՀԿ քարտուղարությունը հայտարարել է, որ իրենք ավելացնելու ոչինչ չունեն Մալթայի դեսպանատան տեղեկատվությանը։

Լավրովը վերջին անգամ ԵՄ երկիր է այցելել 2021 թվականի դեկտեմբերին, երբ Ստոկհոլմում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստն է եղել։

Այդ ժամանակից ի վեր նա այցելել է մի քանի այլ եվրոպական երկրներ, որոնք ԵՄ անդամ չեն:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031