Առողջության համապարփակ ապահովագրությունը 2025 թվականին չի լինի․ նախարար

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն Ազգային ժողովում «Բյուջե-2025»-ի նախագծի նախնական քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկվում առողջապահության ապահովագրության համակրգի ներդրման ուղղությամբ, որը պետք է ներդրվեր մինչև 2027 թվականը։

Վահե Հովհաննիսյանը նկատեց՝

«Բյուջեի փաստաթուղթը բարդ պրոցես է, որտեղ հաշվի են առնում հազարավոր հանգամանքներ, թե՛ ֆինանսական թե՛ քաղաքական, արդյուքների, պարտքի, դրա սպասարկման վերաբերյալ։ Վերջում այդ ամենը իրար հետ համադրելու հետևանքով ստանում ենք մի փաստաթուղթ, որը համարում ենք հնարավորինս բալանսավորված։ Երբ Կառավարությունը զգա, որ եկել է ժամանակը դա անելու, դա տեղի կունենա»։

Նախարարը շեշտեց, որը ինքը չի ցանկանում տպավորություն ձևավորվի, թե որևէ մեկը Կառավարությունում դեմ է համակարգի ներդրմանը։

Նույն խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանն էլ նախարարին հիշեցրեց՝ «Ասում եք, որ պետական պարտքն ավելի կավելանա այդ ծրագրի հետ կապված, բայց անցյալ տարվա բյուջեում ներառել ենք այդ գումարը, պատճառը ո՞րն է, որ չենք կարողանում փուլային սկսել համակարգի ներդրումը»։

Հովհաննիսյանը պարզաբանեց, թե համակարգի ներդրումը պլանավորված է իրականացնել հենց փուլային, սակայն բազմաթիվ հարթություններ կան։

«Իմ անձնական կարծիքով՝ օֆերտայի համակարգի սահուն կայացումը մեզ ավելի մեծ վստահություն կտա, որ համակարգը պատրաստ է ավելի մեծ բեռ վերցրնելուն և կարծում եմ, որ մենք որոշ ժամանակ այս ճանապարհով քայլելով և տեսնելով, որ ընթացքում խնդիրներ են առաջանում և կփորձենք խնդիրները հասցեագրել, և երբ համակարգը կներդնենք, դա կլինի, ոչ թե փողի ծախս, այլ նաև առողջության բարելավում»։

Նա նաև պատասխանեց համակարգի վերաբերյալ պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, և ընգծեց, որ աողջապահական ապահովագրության ձևի վերաբերյալ բովանդակային տարաձայնություն չկա։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031