«Սևան» ազգային պարկի հողերին հասցվել է շուրջ 33.5 միլիոն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 18-ին ստացված ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ ահազանգի հիմքով հարուցվել էր վարչական վարույթ։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

Պարզվել է, որ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Սևան անտառպետության տարածքում, ոչ պատշաճ հսկողության արդյունքում, կուտակվել է 4-րդ դասի վտանգավորության մեծաքանակ կենցաղային աղբ։

Ծանր տեխնիկայի միջոցով կուտակված աղբի վերացման աշխատանքների չկանոնակարգված կազմակերպումը հանգեցրել է 0,81 հա հողի աղբոտման։

Կատարվել է հողային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկ, որը կազմել է 33.484.320 ՀՀ դրամ։

Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031