Skip to main content

Սկսվում է Գազայի իր խաղաղության ծրագրի երկրորդ փուլը. ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է հանձնել ևս 4 դի

Պաղեստինյան արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումն Իսրայելին է հանձնել ևս չորս պատանդի դի:

Մարմինների հանձնումը տեղի է ունեցել, երբ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ կիսով չափ կկրճատեն թույլատրված մարդասիրական օգնության բեռնատարների քանակը Գազայի հատված, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի շրջանակում պայմանավորվածությունները չկատարվեն:

Գազայում դեռ մնում է 20 մարմին։ Times of Israel-ի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ը խոստացել է հոկտեմբերի 15-ին վերադարձնել ևս չորս պատանդի աճյուն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որ պաղեստինյան շարժումը հանձնի բոլոր մահացած իսրայելցի պատանդների մարմինները՝ հայտարարելով, որ սկսվում է Գազայի իր խաղաղության ծրագրի երկրորդ փուլը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31