Ինչու են խուզարկվում տներ, և ձերբակալվում հոգևորականներ. մանրամասներ

Ինչպես հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը, ձերբակալվել են Արագածոտնի թեմի 5 հոգևորական և Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:

Ըստ նրա՝ վերջիններիս բնակարաններում խուզարկություններ են իրականացվել:

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, թե ինչ հիմքով են իրականացվել խուզարկությունները և ձերբակալությունները:

«Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ»,- մանրամասնել են ՔԿ-ից՝ հավելելով, որ լրացուցիչ հանդես կգան հայտարարությամբ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031