Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին դատարանի բակում է

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին այս պահին հակակոռուպցիոն դատարանի բակում է, որտեղ քննվում է «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքի հարցը։

Լրագրողների հարցին, թե ո՞րն է իր այստեղ գտնվելու ուղերձը, նա պատասխանեց. «Ներողություն, ոչ մի մեկնաբանություն չունեմ»։

Նա նաև չմեկնաբանեց լուրերը, որ հնարավոր է՝ իր հայրը վերադառնա ակտիվ քաղաքականություն Հայաստանում։

Իսկ դիտարկմանը, որ եկել է պարզապես աջակցելու Սամվել Կարապետյանին, նա կարճ ասաց. «Դե փաստացի այստեղ եմ»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031