Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը): Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով: Մեր տեղեկություններով ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը:
Հիշեցնենք, որ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, ով կալանավորվել է:
Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի 19-ին Ճամբարակ տանող ճանապարհին «ԳԱԶ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների․ մեկ զինծառայող մահացել է:
Քննչական կոմիտեն վրաերթի դեպքի առիթով նախաձեռնել է քրեական վարույթ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով: Տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է:






































