Skip to main content

Այդ գործով մի ընտանիքից կալանավորել են հորը, մորը, աղջիկներին, որոնցից մեկը 3 երեխա ունի՝ 2-ը անչափահաս. Լևոն Քոչարյան

Այդ գործով մի ընտանիքից կալանավորել են հորը, մորը, աղջիկներին, որոնցից մեկը 3 երեխա ունի՝ 2-ը անչափահաս: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

«Այստեղ իրավական գործընթաց չկա, կա մի հոգու բացահայտ, լկտի, ապօրինի ցուցում, որին ուղղակի հանցակից են դառնում նաև իրավապահ և դատական համակարգի շատ մասնակիցներ: Իրավական բացարձակ ոչինչ չկա այստեղ, գործը հարուցված է 2018 թվականից, ոչ մի նոր բան չկա այս գործում, ուղղակի կա թքել-կպցնելու ցուցում, ու ինչ-որ բան ստանալու փորձ:

Գործի հիմքում ոչինչ չկա, դրանից բացի շատ ուրիշ մարդկանց են նաև կալանավորել, որ դուք պատկերացնեք՝ այդ գործով մի ընտանիք կա, որտեղից 4 անդամի տարել են կալանքի՝ շատ տարիքով մարդ, իր կինը, երկու աղջիկները, նույնիսկ այն դեպքում, որ աղջիկներից մեկը ամուսին չունի, ունի 3 երեխա, որից 2-ը անչափահաս են, ու այս կնոջը տարել են կալանքի։ Ապշում ես ուղղակի, ոնց կարող է քննիչը նման միջնորդությամբ մտնի դատարան, ու դատարանն էլ որոշի, որ չէ, այդ մարդը անպայման պետք է բանտում լինի, ոչ թե օրինակ տնային կալանքում»,- նշել է նա:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31