Skip to main content

Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստման մասով Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի դաշնակիցների հետ

Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ դաշնակիցների հետ Եվրամիությանը միանալու նախապատրաստական ​​աշխատանքների վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Մենք տեսնում ենք էական ռիսկեր՝ կապված Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու օրենսդրորեն ամրագրված նախապատրաստական ​​աշխատանքների հետ, որոնք, ի դեպ, Հայաստանի իշխանությունները իրականացնում են առանց ԵԱՏՄ դաշնակիցների հետ որևէ խորհրդակցության», — «ՌԻԱ»-ին ասել է Աղասանդյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում օրերս հայտարարեց, որ Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930