Կատարվում են վարութային և ապացուցողական գործողություններ. Քննչական կոմիտեն՝ հոգևորականների ձերբակալությունների մասին

Հայաստանի քննչական կոմիտեն արձագանքել է Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու մասին լուրերին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում քննչական կոմիտեից պարզաբանել են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։

 «Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ:

Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ»,- ասված է Քննչական կոմիտեի պարզաբանման մեջ:Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր 6 հոգևորականների բերման ենթարկելու մասին։ Ըստ Զոհրաբյանի տարածած տեղեկատվության՝ բերման են ենթարկվել Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, նույն թեմի ևս 5 հոգևորականներ՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Ղևոնդ, Տեր Մկրտիչ քահանաները։ Ըստ փաստաբանի՝ բերման են ենթարկվել նաև Արագածոտնի թեմի աշխարհիկ աշխատակիցներ։ 

Ավելի վաղ նաև Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից էին հաստատել Արագածոտնի թեմի մի խումբ հոգևորականների ձերբակալությունները՝ հավելելով, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031