Skip to main content

Գյուլագարակում մոտ 300 հակ անասնակեր է այրվել. կանխվել է հրդեհի տարածումը դեպի անասնագոմ

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18։09-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլագարակ գյուղի փոստի մոտակայքում գտնվող տներից մեկի բակում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։50-ին, մարվել՝ 20։35-ին։ Այրվել է մոտ 300 հակ անասնակեր․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անասնագոմ։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31