Երևանի փոխքաղաքապետը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է, որ Շենգավիթ վարչական շրջանում աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Տիգրան Գաբրիելյանին:

«Հաջողություններ մաղթելով պատասխանատու աշխատանքում՝ կարևորեցի վարչական շրջանների դերը ի հայտ եկող խնդիրների արագ արձագանքման և բնակիչների հետ մշտական կապի ապահովման գործում։

Շնորհակալություն հայտնեցի նաև նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին՝ համատեղ արդյունավետ և հաջողված աշխատանքի համար»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի խափանման միջոցը փոխվել է վարչական հսկողությամբ և երկրից բացակայելու արգելքի:

Վերջինս «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

Հիշեցնենք՝ հունիսի 10-ին Ռազմիկ Մկրտչյանը հայտարարել էր իր լիազորությունները դադարեցնելու մասին:

Հունիսի 14-ին Ռազմիկ Մկրտչյանը կալանավորվել էր:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031