Սամվել Կարապետյանին ազատությունից զրկելը նպատակ ունի հետ պահել իր գործունեությունից. Արման Թաթոյանը ևս Հակակոռուպցիոն դատարանի բակում է

Ես ուզում եմ ասել, որ Սամվել Կարապետյանն իրականում ոչ միայն քաղբանտարկյալ է, այլ պատանդ է ուղղակի, որովհետև ակնհայտ է՝ նրան ազատությունից զրկելը նպատակ ունի հետ պահել իր գործունեությունից, և սա, կարծում եմ, վաղուց ծրագրված քայլ էր, ուղղորդված քաղաքական հաստակ հայտարարություններով, քաղաքական հրահանգներով, և ազատությունից զրկելը ամբողջությամբ տեղավորվում է դրա մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:

«Այստեղ իրավաբանություն չկա, այստեղ պարզապես քաղաքական հրահանգների իրավական ձևակերպում է արված: Ինչ հոդված էլ ուզում է դրվի, քաղաքական հրահանգն է հիմքում: Ես դա կապում եմ Սամվել Կարապետյանի գործունեության հետ, եկեղեցուն պաշտպանելու նրա գործունեության հետ, և ես նրա արարքում քրեական հետապնդման մասնագետ լինելով, քրեական հետապնդման որևէ չեմ տեսնում»,-նշեց Թաթոյանը։

Նա հավելեց՝ եկեղեցու դեմ այսօրվա շարունակվող հետապնդումները քաղաքական սցենարի մի արար է:

«Ակնհայտ է՝ վարչապետի կարգավիճակն ունեցող Փաշինյանը միաժամանակ իր վրա է վերցրել դատարանի, դատախազի, քննիչի, օպերատիվ աշխատակիցի լիազորությունները և հենց այդ տրամաբանությամբ էլ գործում է քաղաքական հրահանգներով։ Ինքն անընդհատ իրեն դիրքավորում է որպես հայոց եկեղեցու հետևորդ: Չի կարող մի մարդ հայոց եկեղեցու հետևորդ լինել, քրիստոնյա կոչվել ու անընդհատ ատելություն սերմանել, մարդկանց թշնամացնել»,-ասաց Արման Թաթոյանը:

Նա նշեց նաև, որ իշխանության՝ եկեղեցու դեմ նմանատիպ գործողությունները համընկնում են ադրբեջանական իշխանությունների և հոգևոր առաջնորդների կողմից հնչող հայտարարություններին: Թաթոյանն օրինակ է բերում մի քանի օր առաջ, միջազգային հանրության առջև Ադրբեջանի հոգևոր հոր բողոքը, թե իբր Հայ Առաքելական եկեղեցին պատերազմի քարոզիչ է, ռևանշիստ է և այլն:

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցը այս պահին քնվում է Հակակոռուպցիոն դատարանում:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031