Ռուսաստանն ու Իրանը համաձայնագիր կկնքեն․ Լավրով

Ռուսաստանի և Իրանի միջև առաջիկայում կստորագրվի գործընկերության շուրջ նորացված համաձայնագիր, որտեղ զգալի ուշադրություն կհատկացվի պաշտպանության հարցերին։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման հիմնական գործոնը կդառնա Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագիրը։ Համաձայնագիրը պատրաստվում է ստորագրման մոտ ժամանակներս: Այնտեղ կհաստատվի կողմերի ձգտումը դեպի ավելի սերտ համագործակցություն պաշտպանության բնագավառում և փոխգործակցություն՝ ի շահ տարածաշրջանային և գլոբալ մակարդակով խաղաղության ու անվտանգության»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրասիական անվտանգությանը նվիրված Մինսկի միջազգային խորհրդաժողովում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031