Զելենսկին հրաժարվել է հանդիպել Գուտերեշին՝ BRICS-ի պատճառով

Ուկրաինայի նախագահը մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի այցը Կիև, հաղորդում է France-Presse-ը՝ հղում անելով նախագահական աշխատակազմի իր աղբյուրներին։

Ըստ գործակալության` Զելենսկին հրաժարվել է հանդիպել Գուտերեշի հետ, քանի որ վերջինս նախօրեին մեկնել էր Ռուսաստան՝ BRICS-ի համաժողովին մասնակցելու։ «Այդ այցը նսեմացուցիչ հարված էր առողջ դատողությանն ու միջազգային իրավունքին», — փոխանցել են Ուկրաինայի նախագահական նստավայրից։

Գագաթնաժողովում Գուտերեշը քննադատել էր Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ և կոչ արել միջազգային առաջնորդներին, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահին, «արդար խաղաղության» հասնել։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031