Մենք ապրում ենք, ըստ էության հեղափոխական եւ չափազանց շրջադարձային դարաշրջանում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի` WCIT2024/DigiTec-ի, բացման ժամանակ ասաց ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Շրջադարձային դարաշրջան, որն առաջնձին դեպքերում, թվում է թե մենք ամբողջությամբ չենք գիտակցում, թե որքանով է այն հեղափոխական լինելու երկր մոլորակի պատմության համար: Հետեւաբար այս հարթակը շատ կարեւոր է նրանով, որ այստեղ մարդիկ, որոնք մտածող են, ստեղծագործող, լուծումներ փնտրող եւ գտնող, հավաքվեն եւ մեկմեկու հետ փոխանակվեն մտքերով, գաղափարներով, փորձելով բացահայտել իրական հնարավորությունները, սահմանները կամ իրականում անսահմանությունը նոր տեխնոլոգիաների»,-ասաց նա:
Նախարարը նշում է, որ վերջին տարիներին շատ է խոսվում արհեստական բանակաանության մասին, որը երկու էմոցիա է առաջացնում համամարդկային մտքում՝ ոգեւորություն մի կողմից, մյուս կողմից՝ վախեր, մտահոգություն:
«Իսկապես, արհեստական բանականությունը, որ ստեղծված է մարդկային մտքի թռիչքի շնորհիվ, ճշմարիտ հարցադրում է բարձրացնում, արդյոք այն գալիս է ծառայելու հանուն մարդկության, երկիր մոլորակի բարօրության, թե ծառայեցնելու մարդկությանը, երկիր մոլորակին հենց այս տեխնոլոգիաներին: Այս քննարկումները անդադադար ու անվերջ են, աշխարհի գրեթե բոլոր միջազգային տեխնոլոգիական պլատֆորմների համար մեկ քննարկվող թեման է: Մենք բոլորս, մարդիկ, փորձում ենք գտնել այս հարցի պատասխպանը՝ ինչպես անել, որ ծառայեցնել այս տեխնոլոգիան հանուն մարդկության բարօրության»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ այս երեք օրերին այս գիծն է լինելու քննարկվող թեմաների շրջանում:
Հայրապետյանը նշում է, որ Հայաստանը արդեն վաղուց կայացրել է իր որոշումը՝ Հայաստանը գնում է կենտրոնացնելու իր ռեսուրսները արհեստական բանականության եւ նորարար տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, որովհետեւ հաստատակամ է իր այն ընտրության, որ ինքն է դառնալու իր իսկ ստեղծած տեխնոլոգիաների սեփականատերը:
Նախարա Մխիթար Հայրապետյանը բարի երթ մաղթեց WCIT2024/DigiTec նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին այս երեք օրերի ընթացքում: