Երևանում հիմնվել է «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկը։ Համապատասխան որոշումը կայացվել է նոյեմբերի 18-ին կայացած Երևանի ավագանու նիստում։
Հաստատության հիմնական նպատակն է ուսումնասիրել ճանապարհային խցանումների, վթարների, երթևեկության կանոնների խախտումների և ճանապարհների վրա փոփոխությունների ազդեցությունը և առաջարկներ մշակել իրավիճակի բարելավման համար։
Բացի այդ, հաստատությունը կապահովի հասարակական տրանսպորտին վերաբերող տվյալների հավաքագրումը, պահպանումը, մշակումը և վերլուծությունը, ինչպես նաև կիրականացնի ճանապարհային երթևեկության կազմակերպման և կառավարման հետ կապված ենթակառուցվածքների փորձարկման, ներդրման, շահագործման և զարգացման գործընթացը։
Նշվում է, որ հաստատության աշխատակիցների աշխատավարձերի համար ամսական կհատկացվի 41 միլիոն 295 հազար դրամ (ավելի քան 108 հազար դոլար – խմբ.):
Երևանի փոխքաղաքապետի Սուրեն Գրիգորյանը բացատրել է, որ հաստատությունը ներդնելու է հասարակական տրանսպորտի դիսպետչերական համակարգ և խելացի երթևեկության կառավարում: Նա բացատրել է, որ ավելի ուշ ավագանուն կներկայացվի պետական «ԵրևանՏրանս» ՓԲԸ-ն լուծարելու առաջարկը:







































