2008 թվականի մարտի 1-ի գործը շարունակվում է։ Իրականացվում են լայնածավալ և բազմակողմանի քննչական միջոցառումներ։ Այս մասին նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործի քննությունը նախորդող ժամանակահատվածում։ «Մարտի 1»-ի գործի վերաիմաստավորումը» խորագրով հանրային քննարկման ժամանակ հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
Նրա խոսքով, այդ գործով հարուցված քրեական վարույթը Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննվում է 2021 թվականից և ընդգրկում է ավելի քան 600 հատոր։ «2025 թվականին ձևավորվել է համատեղ քննչական խումբ՝ 24 քննիչների մասնակցությամբ», — նկատել է Նահապետյանը։
Նա նշել է, որ քննության ընթացքում հայտնաբերվել են ծառայողական քննության կեղծ նյութեր, ինչպես նաև Ոստիկանության որոշ աշխատակիցների կողմից տրված կեղծ ցուցմունքներ՝ Զինված ուժերի մասնակցությունը թաքցնելու նպատակով։ «Նախաքննության սկզբնական փուլերում հանրությանը ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ», — հավելել է Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը։
Նրա խոսքով՝ հետաքննությունը ներառում է ապացույցների և ընթացակարգային լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ վերջերս հայտնաբերված պարկուճների, փամփուշտների և զենքերի ուսումնասիրություն։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին, Երևանի կենտրոնում իշխանության և ընդդիմության միջև տեղի ունեցած բախման հետևանքով զոհվել է 8 ցուցարար և Ներքին զորքերի 2 զինծառայող։






































