Մայր Աթոռը համահայկական հաստատություն է, որի կյանքն ու գործառույթները չեն կարող կախված լինել ոչ համայնքային, ոչ էլ պետական մակարդակի ընտրություններից․ Սուրեն Սուրենյանց

Վաղարշապատի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե համայնքի քվեարկությամբ «կարևոր լիցք» է տրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից «ազատելու» ընթացքին։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Այս միտքը ոչ միայն հիմնազուրկ է, այլև մանիպուլյատիվ։
Մայր Աթոռը համահայկական հաստատություն է, որի կյանքն ու գործառույթները չեն կարող կախված լինել ոչ համայնքային, ոչ էլ պետական մակարդակի ընտրություններից։
Վաղարշապատի ընտրության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև եղած միակ առնչությունը աշխարհագրականն է․ Վեհարանը գտնվում է այդ համայնքի տարածքում։
Այլ կապ պարզապես չկա։

Ակնհայտ է, որ այս ընտրությունները ծառայեցվել են որպես պատրվակ՝ հասարակությանը համոզելու, թե իշխանության հակաեկեղեցական քայլերն իբրև թե ստանում են «ժողովրդական աջակցություն»։
Իրականում Փաշինյանի «ուրախությունը» պայմանավորված չէ Վաղարշապատի ընտրությունների արդյունքներով․ պատճառն այն է, որ նա համոզված է՝ վերջին ամիսներին առաջընթաց ունի Եկեղեցու ինստիտուցիոնալ թուլացման իր քաղաքական գծում։
Խաչիկ գյուղի պատարագի ժամանակ վարչապետի կողքին կանգնած Աբրահամ Սրբազանի ներգրավվածությունը ներկայացվում է որպես եկեղեցական վերնախավում հնարավոր պառակտումների նշան։
Ցավոք, նման ազդակներ իսկապես կան, և հենց այդ միտումներն են, որ իրականում ձևավորում են Փաշինյանի «ոգևորությունը»։
Սակայն խնդիրը միայն եկեղեցու շուրջ չէ։
Երբ իշխանությունը համահայկական հոգևոր կառույցը ներքաշում է իր մերկանտիլ օրակարգերի մեջ, վտանգվում է առավել կարևոր արժեք՝ ազգային ինքնության և միասնականության ամուր հենարանը»,-գրել է նա։p

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930