Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել. 5 անձի նկատմամբ խափանման միջոցներ են ընտրվել

Ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ։ Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ։

Հիշեցնենք, որ նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել:

Դաշինքի ներկայացուցիչ Հրանտ Ավետիսյանը հայտնել էր, որ խուզարկում են ավագանու անդամության թեկնածու առաջադրված անձանց տներ են մտել. «Խոսքը 4 հոգու մասին է, երկուսը Էջմիածնից, երկուսը՝ Հայթաղ համայնքից։

Նշենք, որ խուզարկում են Դաշինքի անդամներ Կարեն Գևորգյանի, Արմեն Դավթյանի, Մայիս Մելքոնյանի, Տիգրան Գևորգյանի բնակարանները։

Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան հայտնել էին, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031