Երևանի ավագանին այսօր՝ նոյեմբերի 18–ին, գումարել է իր հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 15 հարց։
Նիստի մեկնարկին քաղաքապետ Տիգրան Ավինյանը առաջարկեց ավագանու հաջորդ նիստը գումարել դեկտեմբերի 23-ին, ժամը 10։00-ին։
Ավագանին քվեարկությամբ հաստատեց հաջորդ նիստի գումարելու օրը։
Նիստի մասնակիցները ՔՊ-ական ավագանու անդամի առաջարկությամբ որոշեց 15-րդ՝ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին հարցը, դարձնել զեկուցվող, մեկ այլ՝ Տիտոգրադյան փողոցը Հեթումյանների անվամբ փողոց անվանափոխելու մասին հարցը հանվեց օրակարգից՝ կրկին ՔՊ-ական ավագանու անդամ Արմեն Գալջյանի առաջարկով։ Նշվեց, որ Չեռնոգորիայի հետ կա համաձայնություն, որ Տիտոգրադյան փողոցը անվանակոչվի Պոդգորիցա։
Ընդդիմության անդամ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանն էլ առաջարկեց 12րդ՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոց հ. 47/6 հասցեում ալյումինի ձուլակտորներից տարբեր արտադրատեսակների արտադրության նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին հարցը դարձնել զեկուցվող, բայց առաջարկը չընդունվեց։






































