Երեկ երեկոյան Տիգրան Մեծ պողոտայի ծառերն այս վիճակում էին՝ արմատները կտրած, բետոնապատած, բնաբաժակը խիստ նեղացված և «աչք շոյող» ստվարաթղթով փաթաթված. ավագանու անդամ

Երեկ երեկոյան Տիգրան Մեծ պողոտայի ծառերն այս վիճակում էին՝ արմատները կտրած, բետոնապատած, բնաբաժակը խիստ նեղացված և «աչք շոյող» ստվարաթղթով փաթաթված։ Ծառը սնուցող արմատները 30-40 սմ խորության վրա են, պատռելով դրանք՝ դատապարտում եք բույսը։ Այս մասին գրել է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը:
«Չգիտեմ, ով է մեղավոր, այս քաղշին նորմից դուրս գործն անողը, թե կոպտագույն խախտումներով արվածն ընդունողը։ Լավ դուք աչք չունե՞ք, դպրոց չեք գնացել, էս ինչ եք անում։ Արմատը կտրած ծառը մի օր չորանում, կամ շուռ է գալիս, բայց դա արդեն ուրիշ իշխանության օրոք կլինի և այս ամենն անողը ոչ մի կապ չի ունենա, մեղավոր կլինեն հասուն ծառերը, որ փոխարինել էր պետք։ Եվ այս ամենը հրամցվում է, որպես աննախադեպ աշխատանք, փայլուն կառավարում և մեծ նվաճում։

Գրածս բացարձակ ընդդիմադիր իշխանական դաշտում չէ, սա ոլորտիս ողբերգական վիճակի հերթական ապացույցն է։

Ում հետաքրքիր է գիտահենը, կարդացեք առաջին հղմամբ տեղադրված միջազգային չափորոշիչը։
2021թ. ծառերը շինհրապարակում պաշտպանելու մասով հատուկ ավագանու N 337-Ն որոշում պատրաստեցինք, որ բացառվեին նման դեպքերը։ Ոչ մի օգուտ»,-գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031