Skip to main content

Զելենսկին և Մակրոնը Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա: Օդանավակայանում նրան դիմավորել է Ֆրասնիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:

Այցի ընթացքում Զելենսկին և Մակրոնը Ֆրանսիայի և Ուկրաինայի միջև համաձայնագիր են ստորագրել՝ վերջինիս ինքնաթիռների, հրթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ:

Այս ուղևորությունը Զելենսկու եվրոպական դաշնակիցների շրջանում շրջագայության մի մասն է, քանի որ նա ձգտում է ամրապնդել Կիևի աջակցությունը՝ առաջիկա ձմռան և Ուկրաինայի էներգետիկ ցանցի դեմ Ռուսաստանի կողմից հարվածների ֆոնին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031