Skip to main content

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանն այլևս չի կարողանում քայլել, իսկ բժիշկների կողմից նշանակված դեղորայքը նրան չի հատկացվում. Տիգրան Աբրահամյան

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է թեև վերջինս ստացիոնար բուժման կարիք ունի, սակայն նրան պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Վերջինս այլևս չի կարողանում քայլել, իսկ բժիշկների կողմից նշանակված դեղորայքը նրան չի հատկացվում:
Վերջինս երկար դադարից հետո ընտանիքի հետ հեռախոսազրույց է ունեցել, ինչից պարզ է դառնում, որ «խաղաղասեր» ադրբեջանցիներն ամեն ինչ անում են Վիգենին մահվան դուռը հասցնելու համար:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության փորձերը գովաբանող միջազգային կառույցներն ու երկրները շարունակում են անտեսել Բաքվի բանտերում գտնվող գերիների խնդիրը` առաջին պլան մղելով միայն սեփական աշխարհաքաղաքական և տնտեսական շահերը»,- գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031