Եվրահանձնաժողովը ներկայացրել է ռուսական ակտիվների բռնագրավման տարբերակներ

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նամակ է ուղարկել ԵՄ երկրներին, որը պարունակում է ռուսական ակտիվների բռնագրավման և Ուկրաինայի համար վարկային ֆինանսավորման երկու այլընտրանքային տարբերակների վերաբերյալ պաշտոնական առաջարկներ, հայտնել է Reuters-ը:

Փաստաթղթում ընդգծվում է, որ Կիևի 2026-2027 թվականների ֆինանսավորման բացը շատ նշանակալի է։ Եվրահանձնաժողովն առաջարկում է այն լրացնելու երեք տարբերակ՝ ակտիվների բռնագրավում այսպես կոչված փոխհատուցման վարկի քողի տակ՝ օգտագործելով Ռուսաստանի ակտիվները, ԵՄ երկրներից դրամաշնորհներ կամ ԵՄ մակարդակով հավաքագրված ընդհանուր վարկ։ Ֆոն դեր Լեյենը շեշտել է, որ որոշումը պետք է կայացվի դեկտեմբերի 18-19-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930