Անունները կտանք, թող մարդիկ իմանան՝ ումից են տուն գնում. վստահ եմ՝ դրանից հետո կսկսեն երկար մտածել. Ավինյանը՝ կառուցապատողների մասին

Մենք երևանցիներին պարբերաբար պետք է տեղեկացնենք կառուցապատողների պարտաճանաչության մասով, կարծում եմ՝ պարբերաբար կհնչեցնենք այն կառուցապատողների անունները, որ չարամտորեն խուսափում են ցանցերի տեղադրումից: Եվ ես վստահ եմ, որ դրանից հետո իրենք շատ երկար կսկսեն մտածել: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հանձնարարելով ներկայացնել այն կառուցապատողների ցանկը, որոնց վերաբերյալ փոշեկլանիչ ցանցերի բացակայության մասին ամենաշատ արձանագրություններն են կազմվել:

Նրա խոսքով. այդ կառուցապատողների անունները պետք է հրապարակվեն: «Անհատապես մենք բոլորի անունները պետք է բարձրաձայնենք, որ մարդիկ իմանան՝ ումից են տուն գնում և ինչ պատասխանատվություն ունեն քաղաքի նկատմամբ: Խնդրում եմ՝ ամբողջական ցանկը այս շաբաթ ներկայացնենք, հաջորդ շաբաթ արդեն բարձրաձայնելու ենք»,- նշել է նա:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930