Գոհար Հարությունյան- Լիլիթ Մկրտչյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը՝ հրաձգության Եվրոպայի չեմպիոն

Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը խառը վազք մրցաձևում 1112 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Վազող թիրախ ձևի Եվրոպայի երիտասարդական առաջնության խառը վազք մրցաձևի թիմային պայքարում Գոռ Խաչատրյան / Հայկ Մինասյան / Համլետ Կարենյան եռյակը 1082 միավորով դարձել է արծաթե մեդալակիր։

Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան / Անահիտ Սարգսյան / Աիդա Ազատյան եռյակը 1021 միավորով նույնպես նվաճել է արծաթե մեդալ։

Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնության մրցումային 3-րդ օրը հրաձիգները պայքարել են խառը վազք մրցաձևում։ Կանանց անհատական պայքարում 375 միավորով հաղթող դարձավ Գոհար Հարությունյանը, իսկ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Արուսյակ Գրիգորյանը, 373 միավոր արդյունքով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ էին մեր երիտասարդ հրաձիգները։

10մ վազող թիրախ մրցաձևի երիտասարդ տղաների պայքարում բրոնզե մեդալակիր դարձավ Գոռ Խաչատրյանը։ Մեր մարզիկը 567 միավոր արդյունքով առաջին հորիզոնականով անցավ կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում Խաչատրյանը 2:6 հաշվով պարտվեց, իսկ արդեն բրոնզե եզրափակչում 6:3 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցչին։

Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյանը 519 միավոր արդյունքով, 4-րդ տեղով դուրս եկավ կիսաեզրափակիչ և բարելավելով արդյունքը կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին։ Ղազարյանը կիսաեզրափակչում 6:8 հաշվով պարտվեց ,իսկ բրոնզե մեդալի համար եզրափակչում 7:5 հաշվով հաղթեց ուկրաինացի մրցակցին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30