2023-ի դրությամբ անհետ կորած անձանց թիվն ամբողջ աշխարհում անցել է 239 հազար 700-ը. ԿԽՄԿ

Օգոստոսի 30-ը Անհետ կորածների հիշատակման միջազգային օրն է։

Ինչպես հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), 2023-ի դրությամբ անհետ կորած անձանց թիվն ամբողջ աշխարհում անցել է 239 հազար 700-ը։

«Մեկ տարվա ընթացքում Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի շարժման «Ընտանեկան կապեր» ցանցում գրանցվել է 65 հազար 800 անհայտ կորած անձ։

Անցյալ տարվա ընթացքում պարզել ենք ավելի քան 16 հազար 600 մարդկանց գտնվելու վայրն ու մոտ 7,900 անձանց վերամիավորել իրենց ընտանիքների հետ։ Փոխանցել ենք Կարմիր խաչի մոտ 137 հազար 800 հաղորդագրություն և օգնել իրականացնել ավելի քան 2 միլիոն հեռախոսազանգ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30