Գյումրիի «Վառեմ-մարեմ» հայտնի շենքը կվերականգնվի

Հայաստանի կառավարությունը օգոստոսի 29-ին հաստատեց Գյումրիում գտնվող «Վառեմ-մարեմ» պատմական շենքի վերականգման վերաբերյալ Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացրած նախագիծը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն։

 Շենքը կվերականգնվի, կամրակայվի և կբարեկարգվի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ 

Վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի հունիսի 1-ը, որից հետո շենքը կփոխանցվի ԿԳՄՍ նախարարությանը՝ բացառապես մշակութային կամ կրթական նպատակներով օգտագործման համար՝ առանց մասնավորեցման իրավունքի։

Հուլիսի 28-ին ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ մասամբ փլուզվել է Գյումրիում գտնվող «Իմ մանկության տանգոն» ֆիլմից  հայտնի շենքը։ Վնասվել է շենքի պատշգամբի մեկ արգելապատնեշ և շենքի ներսում մեկ կիսաքանդ միջնապատ։ 

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30