Ուրուգվայը մեծ կարևորություն է տալիս երկու երկրների հարաբերությունների զարգացմանը. Անա Օլիվերան՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 29-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է նման այցերի կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից և նշել, որ հայկական կողմը բարձր է գնահատում Ուրուգվայի՝ հայ ժողովրդին վերաբերող զգայուն թեմաների շուրջ ունեցած դիրքորոշումն ու ցուցաբերած պարբերական աջակցությունը:

ՀՀ ԱԺ նախագահն Անա Օլիվերային է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը, որոշ մանրամասներ հայտնել բանակցային գործընթացից ու «Խաղաղության խաչմերուկ» նախագծից: Քննարկումների առանցքում են եղել նաև Հայաստան-Ուրուգվայ փոխհարաբերությունները և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերը:

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահն իր հերթին խորին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու ընդգծել, որ Ուրուգվայը մեծ կարևորություն է տալիս երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

Անա Օլիվերան շրջել է նաև Ազգային ժողովի նիստերի դահլիճում ու գրառում կատարել ՀՀ ԱԺ պատվավոր հյուրերի գրանցամատյանում:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031