Ի՞նչ արձագանք է տվել Բորելը Կուրսկի շրջանի վրա հարձակվելու Ուկրաինայի որոշմանը

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը ողջունել է Կուրսկի շրջանի վրա հարձակվելու Ուկրաինայի որոշումը։ Նա արեւմտյան երկրներին կոչ է արել չեղարկել մատակարարվող զենքի օգտագործման բոլոր սահմանափակումները։

«Ուկրաինայի ինքնապաշտպանության համար զենքի օգտագործման սահմանափակումները պետք է ամբողջությամբ չեղարկվեն։ Այն սարքավորումները, որոնք մենք մատակարարում ենք Ուկրաինային, պետք է ամբողջությամբ օգտագործվեն, որպեսզի Ուկրաինան կարողանա հարվածներ հասցնել այն վայրերին, որտեղից Ռուսաստանը հարվածում է նրանց»,- ասել է Բորելը Բրյուսելում՝ ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման նախօրեին: Նա հանդիպման է գնացել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, նշում է ՏԱՍՍ-ը։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը Բրյուսելում, ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման նախօրեին, ասել է, որ միջոցառման «օրակարգի առաջին կետը» կլինի Ուկրաինային հակաօդային պաշտպանության սարքավորումների մատակարարումը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30