Պալատական միջանցքներում ծվարած մի «իշխանիկ» սեփական «ինքնադրսևորման» նոր առիթ է տեսնում. Սուրենյանց

Ժամանակակից աշխարհում սպորտը փոխկապակցված է պետության այլ ենթակառուցվածքների հետ և ակնկալիքները միջազգային մրցելույթներում համադրելի են պետության ընդհանուր ցուցանիշների հետ: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Այս համատեքստում Փարիզի Ամառային օլիմպիադայում մեր մարզիկները հրաշալի արդյունք են ցույց տվել, մանավանդ, եթե հաշվի առնենք մրցավարության հետ կապված սուբյեկտիվ դրսևորումները:

Նաև ակնհայտորեն այս օլիմպիադայի ցուցանիշները պետք է համեմատության մեջ դրվեն նախորդ օլիմպիադաների ցուցանիշների հետ ու դարձյալ կհանգենք այն եզրակացության, որ մեր մարզական ցուցանիշները նահանջ չեն ապրել:

Այս փաստարկները լրիվ բավարար են՝ օբյեկտիվ վերլուծություններ անելու համար:

Սակայն Օլիմպիադայի ավարտից անգամ օրեր ու շաբաթներ անց փաստազուրկ թիրախավորումների, տարատեսակ «ընդդիմադիր» դրսևորումների պակաս գոյություն չունի:

Դեռ օլիմպիադայի վերջնամասում եմ գրել, որ այս «ակտիվությունը» մարզական բաղադրիչ չունի:
Պալատական միջանցքներում ծվարած մի «իշխանիկ»՝ քողարկելու համար իր մարզական կառավարման տարիներին արձանագրված խայտառակ անհաջողությունն ու թալանը, սեփական «ինքնադրսևորման» նոր առիթ է տեսնում:

Մարզական շահերից ելնելով՝ դեռևս անուններ չեմ հրապարակում, չեմ ամբողջացնում «իշխանի» և նրա «իշխանիկների» ցանկը, բայց շատ ուղիղ եմ ասում՝ հանգիստ թողեք սպորտը, հակառակ դեպքում՝ կխոսեմ կոնկրետ անուններով ու ձեր «բացահայտումը» կտեսնեք իշխանության կաբինետներից մեկի ընդունարանում:

Հ.գ- մեր հասարակությունը, թերևս, իրավունք ունի տեղեկանալ նաև, թե ինչպես տարիներ առաջ կոպեկներով սեփականաշնորհվեց Դավիթաշենի կամրջի մոտ գտնվող հեծանիվի դպրոցը, ֆիզկուլտուրայի ինստիտուտի հանրակացարանը, թե ինչու 2004-ի օլիմպիական խաղերին մեկնած ծանրորդներ Խաչատուր Քյափանակցյանը և Հակոբ Փիլոսյանը ելույթներ այդպես էլ չունեցան, իսկ Աշոտ Դանիելյանի մեդալը հետ վերցրեցին: «Իշխան» մի ասա՝ մի իսկական պատուհաս, դա էլ քիչ է, հիմա էլ՝ «իշխանիկներ»….»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30