Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրողների

Երևան քաղաքի պարեկները հունիսի 26-ին՝ կեսգիշերն անց, Նոր Նորքի 2-րդ զանգվածի զբոսայգիներից մեկում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 33-ամյա երկու երիտասարդի:

Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 7 փաթեթ՝ ընդհանուր 12 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Հետագայում պարզվել է, որ 33 տարեկանը Երևանի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով հունիսի 24-ին Տելեգրամով ձեռք է բերել մարիխուանայի 35 փաթեթ, որոնցից մի քանիսը հունիսի 25-ին տեղադրել է, 2 փաթեթ տվել է 28-ամյա երիտասարդին, իսկ 4 փաթեթը Մոլդովական փողոցում կայանված «Տոյոտա» մակնիշի մեքենայում է:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 33-ամյա երիտասարդի մատնանշած վայրերում հայտնաբերվել է մարիխուանայի զանգվածով 6 փաթեթ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031