Գլխավոր դատախազն Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն կներկայացնի. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու հարցով գլխավոր դատախազը դիմելու է Ազգային ժողովին։

 Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա տեղեկացրեց, որ դեռևս գլխավոր դատախազից պաշտոնական գրություն չի ստացել այդ հարցով, բայց սպասում է նման գրության։Սիմոնյանը չհստակեցրեց, թե կոնկրետ երբ կարող է գլխավոր դատախազը այդ հարցով մուտք գործել խորհրդարան։

Նա չի հստակեցրել, թե ինչ քրեական գործի շրջանակներում է դատախազն առաջարկելու անձեռնմխելիությունից զրկել Արթուր Սարգսյանին։

 Ավելի վաղ գլխավոր դատախազությունը միջնորդություններ էր ներկայացրել ԱԺ-ի քննարկմանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սերյան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, որոնք դեռ խորհրդարանը չի քննարկել։ 

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031