Պուտինը վերահսկում է իրավիճակը Կուրսկում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես վերահսկում է իրավիճակը Կուրսկի շրջանում, ասել է նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, ով գրեթե անձամբ մշտապես հետևում է այս իրավիճակին և աջակցություն է ցուցաբերում դաշնային մակարդակով, ինչպես նաև ՌԴ կառավարությանը», — ասել է Սմիրնովը Կուրսկում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ի առավոտյան ժամը 5.30-ին Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակման են անցել Կուրսկի շրջանում տարածքներ գրավելու նպատակով, նրանց առաջխաղացումը կասեցվել է, ասել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

Նա ընդգծել է, որ Կուրսկի շրջանում գործողությունը կավարտվի հակառակորդի ջախջախմամբ։

Ինչպես օգոստոսի 15-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, Կուրսկի ուղղությամբ մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են մինչև 2640 զինվորական և 37 տանկ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30