Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունն ու եղբայրական հարաբերությունները. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունն ու եղբայրական հարաբերությունները, ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Օշականի ճակատամարտի 197-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

«Չնայած այն հանգամանքին, որ պատմության նոր դասագրքերում հանվել է Օշականի ճակատամարտի մասին մի գլուխ, այդ օրերի իրադարձությունները մնում են մեր հիշողության մեջ։ Մենք չենք մոռանա հայրենիքի և սրբավայրերի պաշտպանության համար ոտքի ելած զինվորների հերոսությունն ու անձնազոհությունը»,- նշել է Կոպիրկինը:

ՀՀ-ում ՌԴ դեսպանը ընդգծել է․ «Ռուսաստանը անկեղծորեն գնահատում է Հայաստանի հետ բարեկամությունը։ Մեր եղբայրական ժողովուրդներին կապում են բազմադարյա մշակութային-քաղաքակրթական կապերն ու հոգևոր մտերմությունը, և այդ փաստը չի կարող չեղարկել պատմությունը վերաշարադրելու ոչ մի փորձ»։

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ-ից նախօրեին մեկնաբանել էին Հայոց պատմության 8-րդ դասարանի դասագրքի հատվածը, որտեղ ներկայացվել է ռուսական կայսրության «բռնակցումը» Հայաստանին՝ նշելով, որ այդ քայլով կասկածի տակ է դրվում ռուսական կայսրության, իսկ հետագայում ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հատուկ դերը՝ ներկայիս Հայաստանի կայացման գործում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30