Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին զեկուցել է ՌԴ Կուրսկի մարզում իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում զինվորական հրամանատարության գրասենյակ հիմնելու մասին։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։
Սիրսկին նշել է, որ Սուջայում և երեք այլ բնակավայրերում ավարտվել է հակառակորդի ուժերի որոնումը և ոչնչացումը։
«Վերահսկվող տարածքներում կարգուկանոնը պահպանելու և բնակչության առաջնահերթ կարիքներն ապահովելու համար ստեղծվել է զինվորական հրամանատարության գրասենյակ։ Դրա ղեկավար է նշանակվել գեներալ-մայոր (Էդուարդ) Մոսկալևը», — ասել է Սիրսկին:
Նա հայտնել է նաև, որ Կուրսկի մարզում գործողության սկզբից ի վեր ուկրաինացի զինվորականները առաջ են շարժվել 35 կմ խորությամբ, իրենց վերահսկողության տակ են վերցրել 82 բնակավայր և 1150 քառ. կմ տարածք։