ՀՀ մայրաքաղաքում շարունակվում են միջին նորոգման, փոսալցման և ճաքալցման աշխատանքները:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Լենինգրադյան փողոցում աշխատանքներն արդեն ընթացքում են: Հին ասֆալտբետոնե ծածկը փոխարինվում է նորով, նորոգվում են ժամանակի ընթացքում առաջացած ցանցային ճաքերը:Ասֆալտապատմանը զուգահեռ իրականացվում են նաև դիտահորերի բարձրացման աշխատանքներ:Ըստ աղբյուրի՝ այս տարի, ընդհանուր առմամբ, Երևանում կնորոգվի 52 կմ ճանապարհահատված: