Վարչապետը կիսվել է ակադեմիական քաղաքի նախագծով, որը ուղարկել է գերմանական GMP ընկերությունը

«Գերմանական GMP ընկերությունը ուղարկել է Ակադեմիական քաղաքի շուրջ 450 էջանոց մաստերպլանի փաթեթը, որտեղ շատ ֆունդամենտալ գործ է արված»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդհուպ վերլուծված են թե քամիները ինչ ուղղությամբ են փչում, որ հարթակից ինչ տեսարան պետք է բացվի, ինչպիսի բուսականություն պետք է լինի, և սա ցույց եմ տալիս, ոչ միայն այն պատճառով, որ ահա ակադեմիական քաղաքի նախագիծն առարկայանում է, այլև այն պատճառով, որ սա մի կուլտուրա է, որ մեր իրականության մեջ ես շատ հաճախ չեմ տեսնում: Ուրախ եմ, որ այդ կուլտուրան ևս մի կարևոր քայլ է անում հենց ակադեմիական քաղաքի տեսքով»,- ասել է նա:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30