Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Ցինցինատիի մրցաշարի երկրորդ շրջան

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը Ցինցինատիում (ԱՄՆ) ընթացող թենիսի WTA 1000 մրցաշարի առաջին շրջանում հաղթել է աշխարհի 166-րդ ռակետ Բիանկա Անդրեեսկուին։

Հանդիպումն ավարտվել է 6:4, 7:5 հաշվով։ Ավանեսյանը, որը նոր է փոխել քաղաքացիությունը, երկրորդ հանդիպումն է անցկացրել ՀՀ դրոշի ներքո:

Հանդիպումը տևել է 1 ժամ 50 րոպե։ Այդ ընթացքում Ավանեսյանը կատարել է երկու էյս և թույլ տվել մեկ կրկնակի սխալ, ինչպես նաև ինը բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 3-ը:

Հաջորդ տուրում Ավանեսյանի մրցակիցը կլինի Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոն:

Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 13-19-ը, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 3 մլն դոլար: Անցյալ տարի մրցաշարի հաղթող է ճանաչվել ամերիկացի Կորի Գաուֆը, որը եզրափակչում 6:3, 6:4 հաշվով հաղթել է չեխ Կարոլինա Մուչովային:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

- Այս թեմայով -