Նոր հնարամիտ սպառնալիքներ՝ Սրբազանի հետ հանդիպողներին ուղղված․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մինչ երեւանում բակային հանդիպումներ սկսելը , «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ու իր թիմակիցները մարզային այցելություններ էին իրականացնում: Նրանք եղան հայաստանյան մի շարք մարզերում, սակայն, եթե առաջին այցերը մարդաշատ էին, հատկապես` Սյունիքում, Արագածոտնում հարյուրավոր քաղաքացիներ մասնակցում էին Սրբազանի հետ հանդիպումներին, ապա վերջին հանդիպումներն ակնհայտորեն սակավամարդ էին՝ Գեղարքունիքում, Արարատի մարզում ։

Արարատի մարզի վարչական ղեկավարներից մեկը մեզ պատմեց, որ մինչ սրբազանի այցը տեղական իշխանությունը հատուկ զգուշացրել է համայնքի ղեկավարներին, վարչական ղեկավարներին՝ որ համայնքում Սրբազանի հետ հանդիպումները մարդաշատ լինեն, այդ համայնքները կզրկվեն պետական ծրագրերից, սուբսիդիաներից, մինչեւ անգամ թոշակառուներին են վախեցրել, որ թոշակից կզրկվեն։

Մարզի բնակիչներն էլ նախընտրել են անցավ գլուխները ցավի տակ չդնել, մինչեւ անգամ համոզել են ակտիվ ընդդիմադիրներին, որ չմասնակցեն Սրբազանի հավաքներին՝ իրենց համայնքը, գյուղը չդարձնելով իշխանության թիրախ։ Եւ տեղական «հայրենասիրությունը» հաղթել է:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30